Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ պետական բյուջեի նախագծի և 2022 թվականի համախմբված բյուջեի և առաջիկա երեք տարիների համախմբված բյուջեի ցուցանիշների քննարկմանը նվիրված՝ Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում ասել է վարչապետ Ալի Ասադովը:
Նշվել է, որ բնակչության սոցիալական պաշտպանության ամրապնդումը, սոցիալական բարեփոխումները, հանրային աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության խնդիրները և բնակչության չունևոր խավերի սոցիալական բարեկեցության բարելավումը շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում:
Նահատակների ընտանիքների և պատերազմի հաշմանդամների նկատմամբ պետական համապարփակ հոգածությունը, նրանց նյութական աջակցություն ցուցաբերելը, բուժումը և սոցիալական կարգավիճակի բարելավումը կշարունակեն մնալ գերակա խնդիր: