ԵԱՀԿ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 ԵԱՀԿ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
11:12     25 09 2021    
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ «որպես նշան երկու երկրների վճռականության՝ ուղիղ երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված միջնորդների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նաև հաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` իրենց լիազորությունների շրջանակներում չլուծված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս