Կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 Կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
10:07     25 09 2021    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ, հայտնում է Zinvor.info-ն:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ և փոխադարձ հետաքրքրություն են հայտնել՝ հարաբերությունների զարգացման գործում, հատկապես քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում:

Բայրամովը խոսել է հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման, թալանի և կեղծման փաստերի մասին:

Նա ընդգծել է՝ Հայաստանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում` ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս