Դեսպանը պարզաբանել է՝ իրանական բանակի զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի հետ սահմանին
  Դեսպանը պարզաբանել է՝  իրանական բանակի զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի հետ սահմանին
09:22     25 09 2021    
«Իրանի կողմից անցկացվող զորավարժություններին վերաբերող հարցը ներկայացված է սխալ ձևով: Պետությունների դիրքորոշումներն արտահայտում են պաշտոնական կառույցների ներկայացուցիչները, այլ ոչ թե այլ անձինք»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսեվին:

Դեսպանը նշել է, որ զորավարժությունների մասին տեղեկատվությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին՝ դեռ ամիսներ առաջ, դրանք ծրագրված զորավարժություններ էին. «Այս զորավարժություններն անցկացվում են պլանային կարգով, նախորդ զորավարժություններն անցկացվել են Արևմտյան Ադրբեջանում: Մեր ռազմական հզորությունը չի կարող սպառնալիք համարվել մեր բարեկամների համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս