Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
14:00     24 09 2021    
ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիյանին:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում:

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման գործընթացների մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Իրան  


Լրահոս