ANAMA. Ականադաշտերի քարտեզների չտրամադրումը խոչընդոտներ է ստեղծում վերակառուցման աշխատանքների համար
 ANAMA.  Ականադաշտերի քարտեզների չտրամադրումը խոչընդոտներ է ստեղծում վերակառուցման աշխատանքների համար
12:09     24 09 2021    
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԻՀԿ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի պատվիրակության հերթական հանդիպումը կայացել է Ադրբեջանի Ականազերծման գործակալությունում (ANAMA):

Այս մասին հայտնել են գերատեսչությունում, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ադրբեջանի ազատագրված հողերում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի ու դեպքերի հետաքննման համատեղ առաքելության շրջանակներում հանդիպելով ANAMA-ի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ՝ հյուրերը ծավալուն քննարկումներ են անցկացրել տարածքները ականներից մաքրման թեմայի շուրջ:

Վուգար Սուլեյմանովը նշել է, որ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզները տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք է ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Հայաստան  


Լրահոս