Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Միջազգային դատարանի տեղեկատվության մեջ:
Տեղեկատվության մեջ նշվում է.
Ըստ հայցի՝ «Հայաստանն ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել և իրականացնում է մի շարք խտրական գործողություններ՝ նրանց «ազգային կամ էթնիկական» ծագման պատճառով»:
Հայցվորը պնդում է, որ «և՛ ուղղակի, և՛ անուղղակի միջոցներով, Հայաստանը շարունակում է էթնիկ զտումների քաղաքականությունը», նա «ատելություն և էթնիկ բռնություն է հրահրում ադրբեջանցիների նկատմամբ, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր մակարդակներով»:
Նկատի ունենալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների շրջանը՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանն ադրբեջանցիներին կրկին դաժան վերաբերմունքի է ենթարկել՝ առաջնորդվելով ազգամիջյան ատելության մոտիվացիայով»: