Բայրամովը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
 Բայրամովը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
10:09     24 09 2021    
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութունը, հանդիպմանն ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները կողմերի միջև զարգանում են մի շարք ուղղություններով:

Բայրամովը Լինդեին տեղեկացրել է անվտանգության և եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված իրավիճակի ընթացքի մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս