Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ. Բայրամով
|
|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
|
Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպմանը:
«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նախարարը:
Միաժամանակ Բայրամովը խոսքեր է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ սկսած իբր շրջակա միջավայրին հասցված վնասից, վերջացրած ականային սպառնալիքով:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան