Նախարարը ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել է եռակողմ հայտարարությանը հակասող Հայաստանի վարքագծի մասին
Նախարարը ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել է եռակողմ հայտարարությանը հակասող Հայաստանի վարքագծի մասին
16:49     23 09 2021    
Սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են մի շարք ուղղություններով, և այդ համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ կան:

Նախարար Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը տեղեկացրել է՝ տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, 2020 թվականի նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության դրույթներին հակասող Հայաստանի վարքագծի և այլ հարցերի մասին: Նրանք մտքեր են փոխանակել նաև՝ վերականգնման և վերակառուցման հետկոնֆլիկտային փուլի վերաբերյալ:

Նախարարները քննարկել են ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի նախապատրաստումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս