ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
15:26     23 09 2021    
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Աֆղանստանից քաղաքացիներին տարհանելու Միացյալ Նահանգների ջանքերին աջակցելու համար:

Այս մասին Նուլանդը գրել է Twitter-ում, հայտնում է Zinvor.info-ն:

Նա նշել է նաև, որ ուրախ է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նշենք, որ Նուլանդի և Բայրամովի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21 –ին՝ ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս