Հայտնի է Ադրբեջանի հաջորդ տարվա ռազմական բյուջեի չափը
|
|
Ադրբեջանը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսել է ընդհանուր ծախսերի 15,5 տոկոսը հատկացնել ռազմական ծախսերի համար։
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը։
Ըստ հրապարակված նախնական փաստաթղթի օրինակի, 2022 թվականի համար Ադրբեջանի ռազմական ծախսերը, որոնք պաշտոնապես կոչվում են պաշտպանական եւ անվտանգության համար արված ծախսեր, կազմում է 4 միլիարդ, 499 միլիոն 238,9 հազար մանաթ, որը մոտ 2,7միլիարդ ԱՄՆ դոլար է։
Հաջորդ տարվա համար նախատեսվում է Ադրբեջանի ընդհանուր բյուջետային ծախսերը հասցնել 28 միլիարդ 974 միլիոն մանաթի։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ՊՆ