Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով. Նախարար
 Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով.  Նախարար
14:31     23 09 2021    
«Հակամարտության կարգավորումը թույլ կտա կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության, զարգացման և բարեկեցության համար:

2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվար 11-ին կնքված եռակողմ հայտարարությունները ենթադրում են տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար: Կապերի վերականգնումը զգալիորեն կարագացնի առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, դա օգուտ կբերի և՛ այդ երկրներին, և՛ մեր գործընկերներին: Դա կարգավորման կարևոր գործոն կդառնա, դրական դեր կխաղա տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության հաստատման գործում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է հաղորդակցությունների բացման հարցով, աշխատանքի է անցել է տարածաշրջանում հստակ ուղղություններով»,-ընդգծել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս