Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, նամակում ասվում է.
«Ձերդ մեծություն,
Սիրելի եղբայր,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր ողջ ժողովրդին՝ Սաուդյան Արաբիայի ազգային տոնի՝ Թագավորության հռչակման օրվա առթիվ:
Ադրբեջանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի թագավորության միջև բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված կապերի վերընթաց զարգացումը ուրախալի է: Վստահ եմ, որ իսլամական ամուր համերաշխության վրա հիմնված այս հարաբերությունները այսուհետ ևս հաջողությամբ կընդլայնվեն և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների շահերի, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Այս տոնի առթիվ Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, Սաուդյան Արաբիայի եղբայրական ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարգավաճում»: