Գազախի բնակիչը զոհվել է ականի պայթյունից
 Գազախի բնակիչը զոհվել է ականի պայթյունից
14:57     22 09 2021    
Ականի պայթյունից զոհվել է՝ Գազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ Մարդանով Մամեդը (ծնվ. 1988 թ.):

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Մ.Մարդանովը պայթել է ականի վրա Բալա Ջաֆարլի գյուղում:

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության Գյանջայի տարածաշրջանային խմբի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Էշգին Գասըմովը՝ ԱՊԱ գործակալությանը հաստատել է տվյալ փաստը: Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մ.Մարդանովը տրակտորով հերկել է հողը: Տուժածը մահացել է դեպքի վայրում:

Միջադեպի պատճառները հետաքննվում են:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գազախ  


Լրահոս