Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում ընթացող «Ադրբեջան-Թուրքիա-Իրան եռակողմ հարաբերությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
Նրա խոսքերով, տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները: «Մենք ավելի մանրամասն կքննարկենք այդ հարցերը: Նշեմ, որ վաղը ծրագրվում է Թուրքիայի և Իրանի հետազոտական կենտրոնների պատվիրակությունների այցն Աղդամ»:
Համաժողովը կազմակերպել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը` Իրանի և Թուրքիայի միջազգային հետազոտական կենտրոնների մասնակցությամբ: