Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
Նա հիշեցրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա խնդիրների մասին.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները դեռ լուծված չեն: Օրակարգում խաղաղության պայմանագիրն է: Ցավոք, Հայաստանն այս հարցին ոչ կառուցողական է վերաբերվում: Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներն առաջարկում են համագործակցության «3+3» ձևաչափը: Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ձևաչափի իրագործումը շատ բարդ խնդիր է: Մենք աշխատում ենք ուղեղային կենտրոնների մակարդակով` տարբեր հարթակներում քննարկելով տարբեր հարցեր: «Ներկայումս մենք փորձում ենք իրականացնել իրանա-թուրք-ադրբեջանական ձևաչափ: Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա: Այնտեղ մենք կփորձենք բանակցություններ վարել Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով»: