Բայրամովն ու Նուլանդը քննարկել են պետական ​​սահմանների սահմանազատումը
 Բայրամովն ու Նուլանդը քննարկել են պետական ​​սահմանների սահմանազատումը
17:48     22 09 2021    
Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք կարևորել են հաղորդակցության ուղիների բացումը և պետական սահմանների սահմանազատումը՝ տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Նուլանդ  


Լրահոս