Ադրբեջանը վերջ դրել իր հողերի օկուպացիային. Էրդողան
 Ադրբեջանը վերջ դրել իր հողերի օկուպացիային.  Էրդողան
15:04     22 09 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ամբիոնից, դիմելով համաշխարհային հանրությանը, հայտարարել է, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ նա ասել է, որ Ադրբեջանը, օգտվելով արտաքին ագրեսիայից պաշտպանվելու իր իրավունքից, իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չկատարված բանաձևերը և վերջ դրել իր հողերի օկուպացիային:

«Այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ է բացել տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին»,-ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս