ՄՄ-ում՝ Հայաստանի հանցագործությունների քննարկման վերաբերյալ լսումներ կանցկացվեն
  ՄՄ-ում՝  Հայաստանի հանցագործությունների քննարկման վերաբերյալ լսումներ կանցկացվեն
17:02     21 09 2021    
Այսօր՝ Միլի Մեջլիսի Մարդու իրավունքների կոմիտեի աշնանային նստաշրջանում կայացել է առցանց ձևաչափով առաջին նիստը:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնում, կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը ասել է, որ օրակարգում ներառված է՝ 2021 թվականի գարնանային և արտահերթ նստաշրջանների ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը և աշնանային նստաշրջանի աշխատանքի ծրագրի նախագիծը:

Նշվել է, որ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել՝ Միլլի Մեջլիս օրենսդրական նախաձեռնության ձևով ներկայացված օրինագծերը, գործող օրենսդրության կատարելագործման նպատակով որոշ օրենքներում փոփոխություններ կատարելը: Կոմիտեն նախատեսում է լսումներ անցկացնել՝ միջազգային ատյաններում Հայրենական պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, Ադրբեջանին հասցված վնասի, երկրի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանության և այլ հարցերի վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Միլի-Մեջլիս   Հայաստան  


Լրահոս