Աղդամում քրեական գործ է հարուցվել ականի վրա խաղաղ բնակչի պայթելու դեպքի առթիվ
 Աղդամում քրեական գործ է հարուցվել ականի վրա խաղաղ բնակչի պայթելու դեպքի առթիվ
12:24     21 09 2021    
Աղդամի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել հակատանկային ականի վրա էքսկավատորի վարորդ Զաֆար Աղաևի պայթելու փաստի առթիվ, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը:

Սեպտեմբերի 21-ին ժամը 01:00-ի սահմաններում, Աղդամի շրջանի Գերվենդ գյուղում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել Körpü-Bina-Tikinti ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի վարորդը:

Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են ընթացակարգային այլ գործողություններ:

Փաստի առթիվ Աղդամի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում:
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ադրբեջան  


Լրահոս