Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
 Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
15:21     20 09 2021    
Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա) մտադիր է այցելություններ կատարել Ադրբեջան և Հայաստան:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունից:

Աայցի ընթացքում նախատեսվում է քննարկել՝ ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային առավել հրատապ խնդիրները:

Նշենք, որ սեպտեմբերի 18-19-ը Կարի Հենրիկսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այց են կատարել Վրաստան, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել իշխանությունների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը (Շվեդիա) Քարի Հենրիկսենին՝ Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակել 2021 թվականի օգոստոսին:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   Ադրբեջան  


Լրահոս