ԵՄ-ն պատրաստ է օգնել երկիրներին հաղթահարել պատերազմի հետևանքները. Կլաար
 ԵՄ-ն պատրաստ է օգնել երկիրներին հաղթահարել պատերազմի հետևանքները.  Կլաար
16:18     20 09 2021    
Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հետպատերազմական հետևանքները հաղթահարելու համար:

Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«30 տարվա հակամարտությունը խոր սպիեր է թողել: Ելնելով նրանից, ինչ մենք լսել ենք, պետք է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվամիությունը դրա օրինակն է»,- ասել է Կլաարը ազատագրված Աղդամ այցելության ժամանակ:

Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձով: «Պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու համար գտնելու ավելի լավ, այլ ապագա»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս