Կապան ավտոճանապարհին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Ղազինյան
Կապան ավտոճանապարհին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի.  Ղազինյան
12:58     20 09 2021    
Կարելի է փաստել, որ Գորիս - Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«2020թ-ի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ադրբեջանին հանձնվեցին Սանասարի և Կովսականի շրջանները, այդ թվում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Շուռնուխի և Որոտանի որոշ հատվածներ:

Հանձնումը տեղի է ունեցել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր փոխըմբռման արդյունքում, իսկ ՀՀ զինված ուժերի տեղակայման համար որպես ելակետ ընդունվել է «սովետական Հայաստանի» սահմանները:

Այսպիսով կարելի է փաստել, որ Գորիս - Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի, որը կրել է ապօրինի և հակապետական բնույթ, հակասել է ՀՀ Սահմանադրությանն ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, իսկ արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քր. օր.-ի 309 հոդվածի երրորդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 300.2 հոդվածի (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 299 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներ:

Այս հարցը պետք է դառնա հրատապ քննության առարկա, ստանա համարժեք գնահատական, իսկ բոլոր մեղավոր անձիք պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության:

Հ.Գ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որին այդքան շատ հղում են անում Հայաստանի իշխանությունները, ընդունվել է 1995թ-ին և ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՀ պետական սահմանի հետ»,- գրել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Գորիս-Կապան  


Լրահոս