«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետ
 «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են».  Վրաստանի վարչապետ
14:13     20 09 2021    
Ադրբեջանն ու ադրբեջանցիները մեզ համար պարզապես հարևաններ չեն, մենք ունենք հիանալի բարեկամական և եղբայրական հարաբերություններ:

Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ղիզիլաջլո գյուղում SOCAR-ի աջակցությամբ կառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Վարչապետն ասել է, որ համատեղ ծրագրերը ցույց են տալիս երկու երկրների համագործակցության մակարդակը. «Այս 3 միլիոն լարիանոց նախագիծը մեր եղբայրության, բարեկամության և համագործակցության շատ լավ օրինակ է: Մեր ադրբեջանցի եղբայրները և ադրբեջանական պետությունը մեզ համար պարզապես հարևաններ չեն: Ես միշտ ասում եմ, որ ադրբեջանական պետությունը և ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մենք հիանալի հարաբերություններ ունենք: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, իրականացնում ենք կարևոր ծրագրեր: SOCAR-ի հետ համատեղ կառավարությունն իրականացնում է երկրի աննախադեպ գազաֆիկացում: Մեր համագործակցությունը շատ արդյունավետ է»,- ասել է նա:

Ղարիբաշվիլին նաև ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս