Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է
09:00     20 09 2021    
Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դեմ եմ միջանցքի բացմանը» հայտարարությունը:

«Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա Վրաստանի վարչապետի միջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական կապեր հաստատել», - հավելել է նա:

Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կհաղթահարվեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուր  


Լրահոս