Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչը, ով գտնվում է Աղդամում:
Նրա խոսքով՝ սա մարդկության պատմության մեջ մշակութային ժառանգության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է:
«Երեկ մենք Շուշայում էինք, իսկ այսօր ժամանեցինք Աղդամ: Այստեղից մենք կուղևորվենք Թերթեր: Մեր այցի նպատակն է գնահատել հայկական օկուպացիայի ընթացքում այս շրջանների պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասը: Մենք տեսանք, որ այստեղ ցեղասպանություն է իրականացվել պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ոչնչացվել են պատմական հուշարձաններ, արվեստի ստեղծագործություններ, շինություններ, գերեզմանատներ: Սա ոչ միայն Շուշիի և Աղդամի, այլ ամբողջ աշխարհի սեփականությունն է: Շուշայի և Աղդամի օկուպացիայի ժամանակ պատմական հուշարձաններին հսկայական վնաս է հասցվել, դրանց մեծ մասն ամբողջությամբ ավերվել, գերեզմանները պղծվել են: Սա մշակութային ժառանգության նկատմամբ ցեղասպանություն է», - ասել է Մալքոչը: