Կատարվել են «Երեք եղբայր - 2021» զորավարժությունների հերթական փուլի առաջադրանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Կատարվել են «Երեք եղբայր - 2021» զորավարժությունների հերթական փուլի առաջադրանքները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:22     18 09 2021    
Հաջողությամբ կատարվել են «Երեք եղբայր - 2021» միջազգային զորավարժությունների հերթական փուլի առաջադրանքները, որոնք անցկացվել են Բաքվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքին, վարժանքների պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի և կատարել մեր պաշտպանության խորքը ներթափանցած պայմանական հակառակորդի խմբավորման ոչնչացման առաջադրանքներ:


Զորավարժությունների այս փուլում եղբայրական երկրների հատուկ ջոկատայինները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20 –ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս