Նախարար. Ադրբեջանում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել Ղարաբաղյան պատերազմի ավելի 30 հազար մասնակիցների
 Նախարար.  Ադրբեջանում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել Ղարաբաղյան պատերազմի ավելի 30 հազար մասնակիցների
16:01     17 09 2021    
Մինչ օրս պատերազմին մասնակցած ավելի քան 30,000 մարդու ավելի քան 37,000 ծառայություն է ցուցաբերվել պետական կառույցների կողմից:

Այս մասին ասել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը՝ Սոցիալական ձեռներեցության ֆորումում իր ելույթի ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն:

Սահիլ Բաբաևը նշել է, որ Ադրբեջանի պետության ամենամեծ ուշադրությունը և հոգատարությունը կենտրոնացած է Հայրենական պատերազմի նահատակների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների վրա, և այդ ծրագրերը հետագայում ևս կշարունակվեն:

«Ադրբեջանի նախագահ համապատասխան հրամանագրերով և կարգադրություններով՝ հունվարի 1-ից, նահատակների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների և այս կատեգորիայի այլ անձանց թոշակները կրկնապատկվել են: Ավելացել է նաև նրանց տրամադրվող տների ու բնակարանների թիվը, և ընթացիկ տարի նախատեսվում է այս կատեգորիայի մարդկանց տրամադրել 3000 տուն ու բնակարան», ասել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս