Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին՝ Պակիստանում Ադրբեջանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խազար Ֆարհադովի հավատարմագրերի ընդունման ժամանակ:
Պակիստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ և աջակցությամբ Պակիստանում իրականացվող հումանիտար ծրագրերը հատուկ ներդրում ունեն այս հարաբերություններում և վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում էլ ավելի կզարգանան ու կամրապնվեն:
Արիֆ Ալվին շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին՝ 44-օրյա Հայրենական պատերազմում տարած հաղթանակի առթիվ և բարձր է գնահատել՝ Ադրբեջանի աջակցությունը Պակիստանին Քաշմիրի հարցում: