Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դիվանագետը Պակիստանի Իսլամական Հանրապետության նախագահ Արիֆ Ալվիին է փոխանցել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ողջույններն ու բարեմաղթանքները:
Խոսելով երկու երկրների միջև բարձր մակարդակի կապերի մասին՝ Արիֆ Ալվին նշել է, որ Պակիստանում իրականացվող մարդասիրական ծրագրերը՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հատուկ ավանդ են ներդնում այդ կապերին, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ մեր երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն:
Շնորհավորելով Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին 44-օրյա Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ` նախագահը բարձր է գնահատել Քաշմիրի հարցում Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցությունը: