Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հինգշաբթի շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
«Մենք ուշադիր հետևում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում իրավիճակին: Այս առումով ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին: Մենք սպասում ենք արագ արձագանքի՝ հետագա ընթացքը ձևավորելու համար: Զուգահեռաբար, մենք կշարունակենք մեր համատեղ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար», - ասել է նա: