ԱԳՆ. Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան
  ԱԳՆ.  Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան
09:51     17 09 2021    
Առաջիկա օրերին Ադրբեջանը, ի լրումն՝ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների դատարան հունվարին ներկայացված հայցի, կդիմի դատարան՝ Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտման համար:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, հաղորդում է Zinvor.info-ն:

Նա նշել է, որ օկուպացիայից ադրբեջանական հողերի մի մասի ազատագրումից հետո՝ Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կոպիտ ոտնահարման վերաբերյալ փաստեր են հավաքվել և փաստագրվել: Այստեղ ներառված են էթնիկական պատկանելիության համար ադրբեջանցիների բռնի վտարման, խոշտանգումների, սպանությունների և վատ վերաբերմունքի դեպքեր:

Աբդուլլաևան հավելել է, որ հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ բռնի ուժով վտարվել են իրենց տներից: Ադրբեջանական քաղաքներն ամբողջովին ջնջվել են երկրի երեսից:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հայաստանը շարունակեց խախտել միջազգային կոնվենցիան` կանխելով հարկադիր վերաբնակ ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ, ականներ տեղադրելով նախկինում օկուպացված տարածքներում և հրաժարվելով Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:

«Մենք ապահովելու ենք արդարությունը միջազգային իրավունքի հիման վրա՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտման հետ կապված», - եզրափակել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս