Տեղի է ունեցել «TurAz Şahini - 2021» զորավարժությունների փակման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Տեղի է ունեցել «TurAz Şahini - 2021» զորավարժությունների փակման արարողությունը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:43     16 09 2021    
Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի «TurAz Şahini - 2021» համատեղ մարտավարական զորավարժությունների փակման արարողությունը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ -ին, փակման արարողությանը ավիաբազայի հրամանատար, գեներալ - մայոր Օնդեր Շենսոզը շնորհավորել է զորավարժություններին մասնակցած անձնակազմին և հաջողություն մաղթել նրանց ծառայության մեջ:


Նշվել է, որ հաջողությամբ ավարտված վարժանքներում թռիչքային և տեխնիկական անձնակազմերը մեծ փորձ են ձեռք բերել:

Հատուկ ընդգծվել է նման վարժանքների նշանակությունը ռազմական օդաչուների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու առումով: Կարևորվել է հերթական համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը:





Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս