Իրանի դեսպանն այս շաբաթ երկրորդ անգամ հանդիպեց Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
 Իրանի դեսպանն այս շաբաթ երկրորդ անգամ հանդիպեց Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
15:10     16 09 2021    
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այս շաբաթ երկրորդ անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում:

«Այս շաբաթ երկրորդ անգամ առիթ ունեցա հանդիպելու ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր զրույցի ընթացքում քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ:

Իրանի դեսպանի և նախագահի օգնականի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13 -ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս