Հայրենական պատերազմում վիրավորված 1750 զինծառայող հաշմանդամություն է ստացել
 Հայրենական պատերազմում վիրավորված 1750 զինծառայող հաշմանդամություն է ստացել
14:44     16 09 2021    
«Հունվար-օգոստոս ամիսներին վերականգնման հիմնարկներում վերականգնման ծառայություններ են մատուցվել 4600 պատերազմի հաշմանդամների»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման պետական գործակալության խորհրդի նախագահ Անար Բայրամովը:

Նա նշել է, որ Հայրենական պատերազմում վիրավորված 1750 զինծառայող արդեն հաշմանդամություն է ստացել.

«Ժամանակակից պահանջներին համապատասխանող վերականգնման համակարգը կարևոր դեր է խաղում՝ մեր վետերաններին բարձրորակ վերականգնողական ծառայություններ մատուցելու գործում: Հետպատերազմյան շրջանում գործակալության վերականգնման հաստատությունները ծառայություններ են մատուցել 1500 պատերազմի վետերանների: 140 զինծառայողի արդեն տրամադրվել է վերջին սերնդի պրոթեզներ: Իսլանդական ÖSSUR ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության մասնագետների հետ համատեղ՝ վերին վերջույթները անդամահատված 29 վետերանների համապատասխան չափումներ են կատարվել, և այս ամսվանից կսկսվի բարձր տեխնոլոգիական պրոթեզների տրամադրման գործընթացը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս