Աքար. Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին
  Աքար.  Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին
16:16     15 09 2021    
«Տարածաշրջանը վերապրել է զգայուն ժամանակաշրջան: Մենք ուշադիր հետևում ենք գործընթացներին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «TurAz Şahini-2021» համատեղ մարտավարական զորավարժությունների ժամանակ ունեցած իր ելույթում:

Նա նշել է, որ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.

«Մենք որևէ երկրի տարածքն անեքսիայի ենթարկելու մտադրություն չունենք և սա չի կարող քննարկման առարկա լինել: Բայց, մյուս կողմից, մենք թույլ չենք տա որևէ կերպ ոտնահարել մեր իրավունքները, ինչպես նաև մեր ընկերների և եղբայրների իրավունքները ցամաքում, ծովում կամ օդում»:

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին, ոգեշնչում ընկերներին ու եղբայրներին:

«Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները մենք համարում ենք սպառնալիքներ մեր հասցեին», - ասել է Հուլուսի Աքարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս