Պակիստանի օմբուդսմենի խորհրդական. Մենք հպարտանում ենք ադրբեջանական ժողովրդով և բանակով
Պակիստանի օմբուդսմենի խորհրդական. Մենք հպարտանում ենք ադրբեջանական ժողովրդով և բանակով
12:20     15 09 2021    
«Ես շատ ուրախ եմ Ադրբեջանում գտնվելու և շնորհակալ եմ հրավերի համար»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է՝ Պակիստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Մուհամմեդ Ջավադ Գանին:

Նա շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրվելու կապակցությամբ. «Մենք հպարտանում ենք ադրբեջանական ժողովրդով և բանակով` իրենց հողերը օկուպացիայից ազատագրելու համար: Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի պատճառով մենք մինչ այսօր չենք ճանաչում Հայաստանը: Մենք աշխատում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Հուսով եմ, որ այս եղբայրությունն ու համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի»:

Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս