Դեսպան Ջահիտ Բաղչի. Ադրբեջանը և Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն
  Դեսպան Ջահիտ Բաղչի.  Ադրբեջանը և Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն
11:12     15 09 2021    
Այսօր լրանում է բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-ամյակը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter- ում գրել է՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին:

«Մենք հարգում ենք՝ Կովկասյան իսլամական բանակի հաղթող հրամանատար Նուրու փաշայի, Կովկասի հողում թաղված մեր հազարավոր հայրենակիցների հիշատակը: Ադրբեջանը և Թուրքիան «մեկ ազգ են, երկու պետություն», - ասվում է հրապարակման մեջ:

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին լրանում է՝ բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-ամյակը:

1918 թվականի հենց այս օրը, Կովկասյան իսլամական բանակը, որի կազմի մեջ էր մտնում Ադրբեջանական կորպուսը, Բաքուն ազատագրեց բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից:

Բաքվի ազատագրումը բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություն է՝ ադրբեջանա-թուրքական բարեկամության և եղբայրության համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս