Բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-ամյակի կապակցությամբ երթ է ընթանում
  Բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 103-ամյակի կապակցությամբ երթ է ընթանում
10:00     15 09 2021    
Բաքվում՝ Կովկասյան իսլամական բանակի կողմից քաղաքի ազատագրման 103 -րդ տարեդարձի հետ կապված երթ է անցկացվում, հայտնում է Zinvor.info-ն:

Երթի մասնակիցները՝ Շեհիդների ծառուղուց և Թուրք զինվորների հուշարձանի մոտից շարժվում են դեպի մետրոյի Իչերիշեհեր կայարան, որը անցնում է Տնտեսագիտական համալսարանի շենքի, Բերդի դարիսպների մոտով և Ազնեֆտ հրապարակով: Երթը կավարտվի «Բահրամ-Գյուր» հուշարձանի դիմաց:

Երթի մասնակիցների թվում, որին ուղեկցում է ռազմական նվագախումբը, կան Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի անձնակազմի 150 մարդ, հայտնի հասարակական գործիչներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կովկասյան իսլամական բանակը, որի կազմի մեջ էր մտնում Ադրբեջանական կորպուսը, Բաքուն ազատագրեց բոլշևիկ-դաշնակցական օկուպացիայից: Բաքվի ազատագրումը բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություն է՝ ադրբեջանա-թուրքական բարեկամության և եղբայրության համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս