Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի զինվորական դատախազության հետաքննության վերահսկողության վարչության պետ, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն:
«Դատախազության մարմինների աշխատակիցների անձնվեր աշխատանքի, ծառայողական պարտականությունների բարեխիղճ և արժանապատիվ կատարման շնորհիվ հնարավոր դարձավ՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների և Հայաստանի օկուպացիոն ուժերի և Հայաստանի ռազմական հանցագործների կողմից կատարված այլ հանցագործությունների նախաքննության անցկացում: Իրականացվել են համապարփակ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործություններ կատարելու մեխանիզմի բոլոր տարրերը, զոհերի ինքնությունը, նրանց հասցված վնասը, հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները պարզելու համար, - ընդգծել է Հուսեյնզադեն: