ԱԳՆ. Իրանը առաջնահերթություն է համարում հարևան երկրների հետ հարաբերությունները
 ԱԳՆ.  Իրանը առաջնահերթություն է համարում հարևան երկրների հետ հարաբերությունները
09:15     14 09 2021    
Իրանի կառավարությունը առաջնահերթություն է համարում հարաբերությունները հարևան երկրների հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Հաթիբզադեն:

Նրա խոսքով, երկրի կառավարությունը՝ նախագահ Իբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, առաջնահերթություն է համարում հարևան երկրների հետ հարաբերությունները:

Հաթիբզադեն հավելել է, որ Իրանը հավասարակշռված ձևով կզարգացնի հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ:

«Իրանը կաշխատի տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ իր բոլոր հարևանների մասնակցությամբ», - հավելել է մամուլի քարտուղարը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Իրան  


Լրահոս