«Պաշտոնական Ռիգան պատրաստել է՝ Բաքվի հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ: Լատվիայի ռազմական գերատեսչության ղեկավար Արտիս Պաբրիկսը փաստաթղթերի այս փաթեթն այսօր կներկայացնի երկրի նախարարների կաբինետին», - նշում է թերթը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը սահմանում են պաշտպանական ոլորտում համագործակցության 15 ոլորտ ՝ քաղաքականությունից և ռազմավարությունից մինչև ջրասուզակների պատրաստում:
«Լատվիան և Ադրբեջանը նախատեսում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական գեոդեզիայի, տեղագրության, աշխարհատարածական տեղեկատվության և օդերևութաբանության, ռազմական բժշկության, լոգիստիկայի ոլորտներում: Պայմանագիրը նախատեսում է սպառազինությունների վերահսկման համատեղ անցկացում և մասնակցություն խաղաղապահ գործողություններին: Կողմերը պայմանավորվել են համագործակցել կապի և տեղեկատվական համակարգերի զարգացման, պաշտպանական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի աղտոտման վերացման, ռազմապատմական հետազոտությունների ոլորտում»,-ասված է տեղեկատվության մեջ:
Բացի այդ, յուրաքանչյուր տարվա համար կազմվելու է գործողությունների ծրագիր, և կողմերը համաձայնության կգան փոխայցելությունների վերաբերյալ: