Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ՌԾՈՒ-ների համատեղ զորավարժությունները. Լուսանկարներ
 Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ՌԾՈՒ-ների համատեղ զորավարժությունները.  Լուսանկարներ
11:57     13 09 2021    
Ռազմածովային ուժերում՝ Ադրբեջանի և Թուրքիայի ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի զորավարժությունների ավարտի կապակցությամբ միջոցառում է անցկացվել:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Պնախարարությունում:


Միջոցառմանը ելույթ ունեցող, Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը նշել է, որ զորավարժություններում՝ երկու եղբայրական երկրների զինծառայողների կողմից հաջողությամբ կատարվել են առաջադրված խնդիրները:

Փոխծովակալ Ս.Բեքիրովը՝ զորավարժություններում աչքի ընկած զինծառայողներին հանձնել է պատվոգրեր ու արժեքավոր նվերներ և հաջողություններ է մաղթել նրանց ծառայության մեջ:


Հարկ է նշել, որ համատեղ զորավարժությունների նպատակն էր՝ մարտական գործողությունների ընթացքում ստորաբաժանումների փոխազդեցության բարելավումը, հատուկ նշանակության խնդիրների կատարման ժամանակ դրանց ներդաշնակության ապահովումը, ինչպես նաև ստորաբաժանումներ կառավարման հմտությունների և կարողությունների զարգացնելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս