«Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժություններ անցկացվում են Բաքվում
  «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժություններ անցկացվում են Բաքվում
09:44     13 09 2021    
Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ համատեղ միջազգային զորավարժություններ անցկացվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ:

Զորավարժությունները կանցկացվեն «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո:


Տեղեկության համաձայն՝ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության կատարելագործումն է, գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմի ժամանակ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Պակիստան  


Լրահոս