ԱԳՆ. Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող
  ԱԳՆ.  Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող
09:32     13 09 2021    
Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման, հայտնել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«ԱՄՆ դեսպանի նման հայտարարություններն անընդունելի են: Հակամարտությունը մնացել է հետևում, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ երկրի նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի կարգադրությամբ ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները հանդիսանում են Ադրբեջանի անբաժանելի մասը, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող », - ասել է նա:

Աբդուլլաևան հավելել է, որ այն ժամանակ, երբ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, համանախագահ երկրի ներկայացուցչի նման հայտարարությունը խաթարում է Մինսկի խմբի հետագա գործունեությունը:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չի համարում, և այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս