Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կա վիրավոր
 Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին.  կա վիրավոր
10:59     11 09 2021    
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության և պետական ​​սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական ​​սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ: Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը և օդ արձակած նախազգուշական կրակը:

Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս