«Մոսկվան ուշադիր հետևում է հաշտության պայմանագրի կնքման խնդրի շուրջ քննարկումներին». Զախարովա
«Մոսկվան ուշադիր հետևում է հաշտության պայմանագրի կնքման խնդրի շուրջ քննարկումներին».  Զախարովա
10:02     10 09 2021    
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Նա ընդգծել է Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, Ղարաբաղ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին:

«Ցավոք, կողմերի միջև պահպանվում են քաղաքական հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը և, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաարգելափակմանը և հույս ունենք, որ տվյալ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական կապերի և վերջնական քաղաքական կարգավորման համար», - ասել է Զախարովան:

Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ղարաբաղ  


Լրահոս