ՌԴ-ի ԱԳՆ-ն մանրամասն զեկույց է պատրաստում նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք, մեր կողմից, պարբերաբար զեկուցում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, որը հուսալիորեն ապահովում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը, կիսում ենք մեր գնահատականները ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի վերաբերյալ և տեղեկացնում ենք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտի կապերի բացման մասին: Ընդհանուր առմամբ, հանրության ու ԶԼՄ-ների համար հայտարարություններ են արվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված միջնորդական ջանքերի մասին», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Մ. Զախարովան հայտնել է, որ իրենք մանրամասն նյութ կպատրաստեն 2020 թվականի նոյեմբերի 9 -ին եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի կապակցությամբ, և այս նյութում նրանք եռակողմ հայտարարության կատարման համապարփակ գնահատական կանցկացնեն: