Սելչուկ Բայրաքթար. Ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիայի ԱԹՍ -ների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է
  Սելչուկ Բայրաքթար.  Ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիայի ԱԹՍ -ների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է
14:14     09 09 2021    
«Աշխարհում մեծ հետաքրքրություն կա թուրքական արտադրության զինված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկատմամբ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Anadolu գործակալությանը ասել է՝ թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:

Նա նշել է, որ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Իդլիբում և Ղարաբաղում պատերազմից հետո:

«Երբեմն պատահում է, որ մենք դժվարանում ենք «Bayraktar TB2»- ի պատվերները կատարել», - ասել է նա:

Ս.Բայրաքթարը նշել է նաև, որ մինչ օրս ստորագրվել է ավելի քան 10 պայմանագիր:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրաքթար   Ղարաբաղ  


Լրահոս